Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը եւ Սավչենկոյի ճակատագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i12961-Պուտինը_եւ_Պորոշենկոն_քննարկել_են_Դոնբասի_իրադրության_կարգավորումը_եւ_Սավչենկոյի_ճակատագիրը
Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաեւ Կիեւի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեեւի ճակատագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 06:53 Asia/Tehran
  • Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը եւ Սավչենկոյի ճակատագիրը

Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաեւ Կիեւի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեեւի ճակատագիրը:

Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կապահովվի Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ Սավչենկոյին այցելելու հնարավորությունը»,- ասել Է նա:

Զրույցի ընթացքում նաեւ քննարկվել են Ուկրաինայի հարավ - արեւելքի իրադրության կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր: