Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել
https://parstoday.ir/hy/news/world-i129776-Եվրոպայում_հայտնաբերվել_է_առողջության_համար_վտանգավոր_թուրքական_ալկոգել
Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ախտահանիչ։ Տեղեկությունը հայտնում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 11:52 Asia/Tehran
  • Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել

Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ախտահանիչ։ Տեղեկությունը հայտնում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF)։

OLAF–ի հաղորդագրության համաձայն` կորոնավիրուսի համավարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ախտահանիչ, որում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել։ Այն կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:

Դեռ օգոստոսին OLAF-ը Դանիայի իշխանություններից տեղեկություններ է ստացել, որ 6000 լիտր թուրքական ախտահանիչ է առգրավել: OLAF-ը տեղեկատվությունը փոխանցել է ԵՄ անդամ բոլոր երկրներին:

Պարզվել է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ ալկոգել են պատվիրել նույն արտադրողից, որը գործել է մի քանի անվանումներով։ Ըստ այդմ` առգրավվել է մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio