Ֆրանսիայում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ վիճահարույց Համապարփակ անվտանգության ակտ օրինագծի դեմ
Ֆրանսիայում վերսկսվել են «Համապարփակ անվտանգության ակտ» վիճահարույց օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույցերը:
Հարյուրավոր ֆրանսիացիներ մասնակցել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերին՝ ազատության սահմանափակման մասին վիճահարույց «Համապարփակ անվտանգության» օրենքի նախագիծը դատապարտող պաստառներով:
Հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Համապարփակ անվտանգության» օրենքի վիճահարույց օրինագիծը բողոքների նոր ալիք է առաջացրել 70 քաղաքներում, այդ թվում ՝ Փարիզում:
Օրինագիծը քրեականացնում է հերթապահության ընթացքում ոստիկանության ուժերի պատկերների հրապարակումը և նախատեսում է տուգանքներ և ազատազրկումներ: