Թուրքիան ներկայացնում է հակաօդային պաշտպանության նոր համակարգ
Պաշտպանական արդյունաբերության (ASELSAN) ընկերությունը , մեկ այլ հրթիռային ընկերության (ROKETSAN) հետ միասին, հայտնեցին «պարիսպ +A» կոչվող թուրքական հակաօդային պաշտպանության նոր համակարգի փորձարկման մասին:
Ըստ թուրքական պետական հեռուստատեսության, փորձարկումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սանկցիա կիրառեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրեն Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ՝ S400 պաշտպանական համակարգ գնելու հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «պարիսպ +A» կոչվող ազգային և ներքին հակաօդային պաշտպանության առաջին համակարգի արտադրումը Թուրքիայի պաշտպանության ծրագրերից է եղել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը երեքշաբթի օրը նույնպես շեշտեց, որ Թուրքիան իր անվտանգության պաշտպանման համար կշարունակի ջանքերը: