Չավուշօղլու. Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից
https://parstoday.ir/hy/news/world-i129851-Չավուշօղլու._Թուրքիան_չի_պատրաստվում_հրաժարվել_ռուսական_s_400_համակարգերից
Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է,որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից: Այս մասին հայտնել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 14:54 Asia/Tehran
  • Չավուշօղլու. Թուրքիան  չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է,որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում հրաժարվել ռուսական S-400 համակարգերից: Այս մասին հայտնել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է.«Ռուսական S-400 համակարգեր գնելու պատճառով ամերիկյան պատժամիջոցները չեն կարող ազդել Անկարայի որոշման վրա»:

Ավելի վաղ արձագանքելով ԱՄՆ-ի քայլին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր.«Այս  պատժամիջոցներով երկիրն ավելի արագ քայլեր կձեռնարկի պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու  ուղղությամբ»:

Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական  S-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից  S-400 համակարգերի գնումը հակասում է ՆԱՏՕ-ի դաշինքին: 

ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական  S-400-ները թուլացնում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգերի պաշտպանվածության մակարդակը և դրանք դարձնում խոցելի։