Թուրքիան Ուկրաինային 4 ռազմանավ և ԱԹՍ-ներ կվաճառի
Թուրքիան Ուկրաինայի hետ երկկողմ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում այդ երկրին կվաճառի տեղական արտադրության 4 ռազմական նավեր, հայտնել Է Defense News կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թուրքական Defence Technologies Engineering (STM) պետական ընկերությունը 1 մլրդ եվրո գործարքի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի նաև թուրքական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության տեխնոլոգիան, հաղորդում է Defense News-ը: Նշվում է, որ նավերի արտադրությունը նույնպես հնարավոր է տեղի ունենա երկու երկրներում, ինչպես Պակիստանի հետ նախորդ թուրքական պայմանագրի դեպքում։ «Ադա» դասի նավը, որը մշակվել է Թուրքիայի MILGEM ռազմանավերի ազգային ծրագրի շրջանակներում, օգտագործում է ամերիկյան արտադրության մի քանի մասեր, որոնք, սակայն, ԱՄՆ-ի կողմից վերջերս սահմանված պատժամիջոցների պատճառով պետք է փոխարինվեն տեղական արտադրության բաղադրիչներով, հաղորդում է կայքը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Անկարա կատարած այցի ժամանակ երկու երկրները ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել։
httararatnews.am