Թրամփի վարչակազմը որոշել է ռումբեր վաճառել Սաուդյան Արաբիային
https://parstoday.ir/hy/news/world-i130123-Թրամփի_վարչակազմը_որոշել_է_ռումբեր_վաճառել_Սաուդյան_Արաբիային
ԱՄՆ կառավարությունը որոշել է ռումբեր վաճառել Սաուդյան Արաբիային: Որոշումն ավելի վաղ բախվել էր դեմոկրատների խիստ հակազդեցությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 16:32 Asia/Tehran
  • Թրամփի վարչակազմը որոշել է  ռումբեր վաճառել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ կառավարությունը որոշել է ռումբեր վաճառել Սաուդյան Արաբիային: Որոշումն ավելի վաղ բախվել էր դեմոկրատների խիստ հակազդեցությանը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին օրերին 4700 միլիոն դոլար արժողությամբ, 7500 ռումբ վաճառել Սաուդյան Արաբիային:

Հարկ է նշել, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բոբ Մենենդեսը ավելի վաղ նախազգուշացրել էր Սաուդյան Արաբիային զենք վաճառելու կապակցությամբ և բացատրություն էր պահանջել Պետդեպարտամենտից:

ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ նույնպես քննադատել են Սաուդյան Արաբիային՝ Եմենում ռազմական միջամտության և ագրեսիայի համար:

Սաուդյան Արաբիան  ԱՄՆ-ից և և այլ արևմտյան երկրներից գնած մեծ քանակությամբ զենքով սպանում է Եմենի անպաշտպան ժողովրդին:

Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ 2015-ի մարտից սկսեց  Եմենի դեմ պատերազմը և շրջափակել է այդ երկիրը: