Հայտնի է, թե երբ աշխարհի բնակչությունը կհասնի իր առավելագույն թվին
Ամերիկացի գիտնականները կանխատեսում են, որ Երկրի բնակչությունն իր առավելագույն թվին կհասնի մինչև 2064 թվականը: Այդ ժամանակ մոլորակի վրա 9.7 միլիարդ մարդ կապրի, գրում է Lancet-ը՝ հղում անելով հետազոտությանը:
Գիտնականները նման եզրակացության են հանգել՝ վերլուծելով ծնելիության ընդհանուր գործակցի փոփոխությունները՝ մեկ կնոջը բաժին ընկնող երեխաների միջին թիվը: 1950թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 4.7, իսկ 2017թ.-ին այն կրճատվել է՝ հասնելով 2.4-ի:
Գիտնականների կարծիքով, բնակչության առավելագույն թվին հասնելուց հետո, մարդկության թվի նվազում կսկսվի։ Այս միտումը բնորոշ է 2.1 կամ ավելի քիչ գործակցի դեպքում: Մինչև 2100 թվականը ծնելիության ընդհանուր գործակիցը կհասնի 1.7-ի, աշխարհի բնակչության թիվը կնվազի մինչև 8.8 միլիարդ մարդ, ասվում է հետազոտությունում:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio