2021 թվականի հունվարի 1-ին ծնված երեխաները կապրեն XXII դարում
ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամը հրապարակել է 2021 թվականին երեխաների ծնելիության կանխատեսումը:
Վիճակագրության համաձայն, այս տարվա հունվարի 1-ին ծնված երեխաների կյանքի միջին տևողությունը կկազմի 84 տարի: Սա նշանակում է, որ 2021 թվականի առաջին օրը ծնված մարդիկ կապրեն XXII դարում:
Այս տարի առաջին երեխան ծնվել է Խաղաղ օվկիանոսի Ֆիջի արշիպելագում:
Ակնկալվում է, որ հունվարի 1-ին ամբողջ աշխարհում կծնվի 371 հազար երեխա: Նրանց կեսից ավելին կծնվի Հնդկաստանում, Չինաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Եթովպիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Կոնգոյում և Բանգլադեշում:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին կծնվի շուրջ 140 միլիոն երեխա, կանխատեսում են վերլուծաբանները:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio