ՄԱԿ-ի զեկուցող. Գեներալ Սոլեյմանիի սպանությունը մարդու իրավունքների սկզբունքների խախտում էր
(last modified Mon, 04 Jan 2021 06:33:18 GMT )
Հունվար 04, 2021 10:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի զեկուցող. Գեներալ Սոլեյմանիի սպանությունը մարդու իրավունքների սկզբունքների խախտում էր

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հայտարարել է, որ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մարդու իրավունքների միջազգային օրենսդրության և Իրաքի տարածքային ամբողջականության խախտում էր:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդը, Թվիթերում արած գրառման մեջ կրկին դատապարտել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն այն որակելով միջազգային իրավունքի խախտում:

Ավելի վաղ (հուլիսի 9-ին), Ագնես Քալամարդը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին զեկուցել էր, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվել հավաստի ապացույցներ ներկայացնել գեներալ Սոլեյմանիի կողմից ամերիկայցիների կյանքի դեմ ուղղված անմիջական  սպառնալիքի մասին և երրորդ երկրում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:

Ռոյթերսին տված հարցազրույցում, Քալամարդն ԱՄՆ-ի կողմից իրականացված ահաբեկչությունը որակել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում `անհիմն համարելով Սոլեյմանիի սպանության կապակցությամբ  ԱՄՆ-ի հայտարարությունները: