ՄԱԿ-ը արձագանքել է ուրանի 20 տոկոս հարստացման Իրանի քայլին
https://parstoday.ir/hy/news/world-i130643-ՄԱԿ_ը_արձագանքել_է_ուրանի_20_տոկոս_հարստացման_Իրանի_քայլին
Ուրանի 20 տոկոսանոց հարստացման Իրանի քայլից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2021 15:09 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը արձագանքել է ուրանի 20 տոկոս հարստացման Իրանի քայլին

Ուրանի 20 տոկոսանոց հարստացման Իրանի քայլից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Ֆարհան Հաղն ասել է.«Մենք համոզված ենք, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն պահպանել ՀԳՀԾ-ն»:

Շարունակելով իր ելույթը առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից Իրանի շահերը ապահովելու հարցում եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու գերմանիայի եռամյա անգործությանը Ֆարհան Հաղը հավելել է.«Իրանին կոչ ենք անում շարունակել հարգել ՀԳՀԾ-ի կետերը և համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ»:

Միջուկային հանձնառությունների նվազեցման և Իրանի նախագահի Հասան Ռոհանիի  կողմից եվրոպական երկրների հղված նամակի շրջանակներում հակադարձելով ԱՄՆ-ի հակաիրանական թշնամական քայլերին ու Եվրոպայի ուղեկցությանը, Իրանի խորհրդարանը վավերացրել է պատժամիջոցների չեղարկման ռազմավարական նախագիծը: 

Գործադրելով խորհրդարանի վավերացրած օրենքն Իրանի կառավրությունը սկսել է ուրանի 20 տոկոսանոց հարստացման քայլը: