Ռուսաստանը շարունակում է մասնակցել այլ երկրներում ատոմակայանների կառուցմանը
Հունվար 09, 2021 14:45 Asia/Tehran
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մասնակցել այլ երկրներում ատոմակայանների կառուցմանը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը շաբաթ օրը Ռուսաստան-24 հեռուստաալիքին հայտնել է, որ կորոնավիրուսի պանդեմիան չկարողացավ ազդել Ռուսաստանի մասնակցությամբ այլ երկրներում ատոմակայանների կառուցման վրա և դրանց կառուցման աշխատանքները արագ տեմպերով շարունակվում են:
«Ռոսատոմ» ընկերությունը մասնակցել է Իրանում Բուշեհրի ատոմակայանի առաջին բլոկի կառուցմանը, իսկ ներկայումս այս էլեկտրակայանի երկրորդ և երրորդ բլոկները կառուցվում են ռուսական կողմի մասնակցությամբ:
Պիտակ