Անկարգությունների դեմ պայքարելու համար Ֆրանսիայի ոստիկանությունում հատուկ նաշակության ուժեր են ստեղծվել
https://parstoday.ir/hy/news/world-i130857-Անկարգությունների_դեմ_պայքարելու_համար_Ֆրանսիայի_ոստիկանությունում_հատուկ_նաշակության_ուժեր_են_ստեղծվել
Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը նախատեսում է շուտով ոստիկանությունը վերազինել հատուկ նշակության ուժեր (FAR) կոչվող՝ հատուկ ազգային ստորաբաժանումով, որի նպատակն է ճնշել բողոքի ցույցերը՝ քաղաքային կարգի սահմանման նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2021 14:15 Asia/Tehran
  • Անկարգությունների դեմ պայքարելու համար Ֆրանսիայի ոստիկանությունում  հատուկ նաշակության ուժեր են ստեղծվել

Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը նախատեսում է շուտով ոստիկանությունը վերազինել հատուկ նշակության ուժեր (FAR) կոչվող՝ հատուկ ազգային ստորաբաժանումով, որի նպատակն է ճնշել բողոքի ցույցերը՝ քաղաքային կարգի սահմանման նպատակով:

Europe One ցանցհ հաղորդգրության համաձայն, նոր ստորաբաժանումը բաղկացած է լինելու 200 հատուկ ջոկատայիններից, որոնք բաժանվելու են երկու խմբի և միջամտելու են լուրջ անկարգությունների դեպքում: Այս հատուկ պատրաստված և հագեցած ջոկատները 15 րոպեում պետք է պատրաստ լինեն մեկնել Ֆրանսիայի ցանկացած վայր:

Ըստ Europe One- ի, ուժերը կհամալրվեն հատուկ սարքավորումներով, ինչպիսիք են` հակահրդեհային հագուստները, ավելի թեթև սաղավարտը, ինչպես նաև արագ ավտոմեքենաները: Երկրորդ քայլում նախագիծը նախատեսում է վերապատրաստել ևս վեց ստորաբաժանում` դրանք բաժանելու Ֆրանսիայի մայրաքաղաքի յոթ պաշտպանական գոտիներում:

«Դեղին բաճկոնավորների» շարժումը, որը բողոքում է Ֆրանսիայի ներկայիս կառավարության քաղաքականության դեմ, ստեղծվել է 2018-ի նոյեմբերին և դեմ է կապիտալիստական ​​համակարգին, վառելիքի գների բարձրացմանը և կենսաթոշակների բարեփոխման ծրագրին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio