ՋոզեֆԲորելի հայտարարությունը՝ համահունչ Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը
Համաձայն Սպիտակ տան հակաիրանական քաղաքականությանը համահունչ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը մտահոգություն է հայտնել Իրանում ուրանի 20 տոկոս հարստացման գործընթացի վերաբերյալ:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը, երեքշաբթի օրը հայտարարել է, որ աջակցում է դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն ԱՄՆ-ի՝ ՀԳՀԾ վերադառնալուն և Իրանի՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացմանը:
Ջոզեֆ Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ՀԳՀԾ-ին, առանց նշելու, որ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Բորելը հավելել է «ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության արդյունք է, ինչը հաստատում է նաև ՄԱԿ-ի 2231 բանաձևը»:
2018-ի մայիսի 8-ին Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս եկավ ՀԳՀԾ-ից, ինչից հետո, վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները և սահմանեց նոր պատժամիջոցներ: