Ադրբեջանի վերաբերյալ բանաձևի նախագիծը ներկայացվել է Ֆրանսիայի խորհրդարան
Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել՝ «Հարավային Կովկասում Ֆրանսիայի դերի ամրապնդման կարևորությունը` խաղաղությանը և տարածաշրջանային զարգացմանը նպաստելու համար» բանաձևի նախագիծը:
Ինչպես հայտնում է Armenia.Az- ը, փաստաթղթի հեղինակներն են հանդիսանում՝ ֆրանս-ադրբեջանական բարեկամության խմբի անդամները` պատգամավորներ Ժերոմ Լամբերտը, Ժան-Լյուկ Ռեյցերը, Անդրե Վիլյեն, Միշել Վիալը, Ֆրեդերիկ Դյուման և Մջիդ Էլ Գերաբը:
Բանաձևի նախագիծը պարունակում է առաջարկություններ Ֆրանսիայի կառավարությանը՝ Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գործում նրա դերի և այդ նպատակների համար Ադրբեջանի հետ սերտ համագործակցության վերաբերյալ:
Փաստաթղթում շոշափվել է Ադրբեջանի առաջատար դերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և զարգացման ապահովման գործում:
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio