Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով
https://parstoday.ir/hy/news/world-i131100-Մակրոնն_Էրդողանին_նամակ_է_ուղարկել_երկու_երկրների_միջև_հարաբերությունները_կարգավորելու_առաջարկով
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2021 16:52 Asia/Tehran
  • Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները  կարգավորելու առաջարկով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարարին մեջբերել է թուրքական Sabah թերթը:

«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին», - ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով ՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին:

Armenpress.am                                                                                              

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio