Արևմտյան լրատվամիջոցները լռում են Pfizer պատվաստանյութից մահվան դեպքերի կապակցությամբ
Արևմտյան լրատվամիջոցների լռությունը Pfizer պատվաստանյութից մահվան դեպքերի և այլ երկրների պատվաստանյութերի արդյունավետության թուլացմանն ուղղված նրանց ջանքերը խիստ քննադատության են արժանացել:
Գլոբալ Թայմսը մի հոդվածով քննադատել է ԱՄՆ-ի և արևմտյան լրատվամիջոցների լռությունը Pfizer պատվաստանյութի պատճառած մահվան կապակցությամբ՝ ասելով, որ Նորվեգիայի 23 տարեց մարդիկ մահացել են Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո: Այդ մասին հայտնել են նորվեգական առողջապահական կազմակերպությունները:
Զեկույցում նշված է. «Նորվեգիան փոքր եվրոպական երկիր է և մինչ այժմ ընդամենը 25,000 մարդ է պատվաստվել Pfizer պատվաստանյութով; Հետևաբար, 23 մահը մեծ թիվ է: Սակայն տարօրինակ է, որ անգլերեն լեզվով լրատվամիջոցները լռում են այդ մասին»:
Ամերիկյան և բրիտանական խոշոր լրատվամիջոցները անտեսել են այդ մասին լուրերը: