Ֆրանսիայում բողոքի ցույց են իրականացրել հարյուրավոր ուսանողներ
https://parstoday.ir/hy/news/world-i131470-Ֆրանսիայում_բողոքի_ցույց_են_իրականացրել_հարյուրավոր_ուսանողներ
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակի արդյունքում, հարյուրավոր ֆրանսիացի ուսանողներ, բողոքի ցույց են անցկացրել իրենց կենսապայմանների վատթարացման դեմ և պահանջել վերաբացել համալսարանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 06:10 Asia/Tehran
  • Ֆրանսիայում բողոքի ցույց են իրականացրել հարյուրավոր ուսանողներ

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած իրավիճակի արդյունքում, հարյուրավոր ֆրանսիացի ուսանողներ, բողոքի ցույց են անցկացրել իրենց կենսապայմանների վատթարացման դեմ և պահանջել վերաբացել համալսարանները:

Փարիզում, Ստրասբուրգում, Լիլում, Թուլուզում և Ռենում փողոց դուրս եկած ուսանողները, բողոքելով կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով  տնտեսական իրավիճակի վատթարացման և իրենց հոգեբանական ծանր վիճակի դեմ, պահանջել են վերաբացել համալսարանները:

Ուսանողները հայտարարել են, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կիրառված սահմանափակումների, համալսարանների փակվելու և մեկուսացման  արդյունքում, իրենց մոտ ի հայտ են եկել հոգեկան առոջության հետ կապված խնդիրներ:

Կորոնավիրուսի պանդեմիայի առաջացրած ճգնաժամի հետևանքով, ֆրանսիացի մեծ թվով ուսանողների մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, իսկ շատերն անգամ  ինքնասպանության փորձ են արել: