ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում
https://parstoday.ir/hy/news/world-i131894-ՌԴ_զինծառայողները_կընդգրկվեն_ԼՂ_ում_կրակի_դադարեցման_վերահսկողության_ռուս_թուրքական_կենտրոնում
Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 08:49 Asia/Tehran
  • ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս- թուրքական կենտրոնում

Ռուսաստանյան զինծառայողները կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանյան զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում եւ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:

Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio