Բորելի խոսնակ. ՀԳՀԾ-ի վերականգնումը պահանջում է առավելագույն դիվանագիտություն
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակը, չանդրադառնալով եվրոպական եռյակի խոստմնադրժությանը և Սպիտակ տան խափանարարություններին, ասել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնումը պահանջում է առավելագույն դիվանագիտություն: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն հինգշաբթի օրն ասել է. «Եվրամիությունը պատրաստ է Իրանի միջուկային համաձայնագրի հարցով համագործակցել ԱՄՆ-ի հետ»:
Ստանոն հավելել է.«Հատկապես ԱՄՆ-ի կառավարության փոխվելով պետք է փորձենք ելք գտնել ԱՄՆ-ի ՀԳՀԾ վերադարձի համար»:
Պիտեր Ստանոն հայտարարել է, որ պետք է մի ելք գտնեl Իրանի համար, որպեսզի Թեհրանը լիարժեք կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
Եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անօրինական դուրս գալուց հետո, խոստացան Իրանի տնտեսական շահերը, երաշխավորելով պահպանել այս համաձայնագիրը:
Իրանի իսլամական հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհուրդը 2019 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցին հայտարարեց, որ Իրանը փուլ առ փուլ կկրճատի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը, որպեզի հավասարակշռություն հաստատվի իր պարտավորությունների և իրավունքների միջև: