Ղարաբաղի իրավիճակը՝ Մոսկվայի, Երևանի ու Բաքվի պաշտոնյաների հանդիպման առանցքում
https://parstoday.ir/hy/news/world-i132322-Ղարաբաղի_իրավիճակը_Մոսկվայի_Երևանի_ու_Բաքվի_պաշտոնյաների_հանդիպման_առանցքում
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում մասնակցել են համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և հրադադարի ռեժիմի իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 06:14 Asia/Tehran
  • Ղարաբաղի իրավիճակը՝ Մոսկվայի, Երևանի ու Բաքվի պաշտոնյաների հանդիպման առանցքում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում մասնակցել են համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և հրադադարի ռեժիմի իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական կենտրոնի բացումից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, Մոսկվայում կայացել է երեք երկրների համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ԼՂ իրավիճակի և հրադադարի ռեժիմի քննարկման նպատակով:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  նիստը կայացել է կիրակի օրը՝ երեք երկրների փոխարտգործնախարարների մակարդակով:

Երեք երկրների պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել համատեղ աշխատանքային  մասնագիտացված խմբեր, որոնք կզբաղվեն տարածաշրջանի տրանսպորտային ուղիների, երկաթուղիների, տարանցիկ ճանապարհների և սահմանների, առողջապահության ու անվտանգության հարցերով:

Խմբերը կձևավորվեն մինչև փետրվարի 2-ը, իսկ դրանց առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին: