Մակրոնը մեղադրանք է ուղղել ընդդեմ Թուրքիայի․ Նա նշել է նաևԼեռնային Ղարաբաղը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՛Ատլանտյան խորհուրդ հաստատության հետ առցանց հանդիպման ընթացքում անրադարձել է միջազգային մի շարք կարեւոր հարցերի, այդ թվում Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքերով Թուրքիան ինքն իրեն դրել է ծանր կացության մեջ՝ հիշեցնելով երկու տարի առաջ թուրքական զորքերի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդեմ քրդական զորամիավորումների:
Նախագահ Մակրոնը շեշտում է, որ Թուրքիան ինքնուրույն որոշում կայացրեց ռազմական գործողություններ սկսելու մասին` առանց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մյուս գործընկերների հետ համաձայնության՝ անտեսելով անգամ այն փաստը, որ Սիրիայում են տեղակայված դաշնակից ուժերը: Նրա պնդմամբ, թուրքական զինված ուժերը, փաստորեն, ինքնուրույն ռազմական գործողություններ են սկսել այն տարածքում, որտեղ գտնվել են իր դաշնակիցները: Ռազմական գործողությունների թիրախում էին քրդական զորամիավորումները, որոնք կոալիցիոն ուժերի դաշնակիցներն էին և մնացած ուժերի հետ պատերազմում էին Դաեշ-ի ու այլ ահաբեկչական խմբերի դեմ: Մակրոնը հիշեցնում է, որ Թուրքիան մեղադրում է քրդական ուժերին PKK-ի հետ կապ ունենալու մեջ: Որոշ դեպքերում, ըստ նրա, մեղադրանքը ունի հիմքեր:
Ֆրանսիայի նախագահի կարծիքով, սակայն, Թուրքիայի նման վարքագիծը հարված էր ՆԱՏՕ-ի հեղինակությանը, քանի որ չհամակարգված գործողությունները որևէ մեկին չեն կարող վստահություն ներշնչել տվյալ դաշինքի մեջ: Անկարայի նման վարքագիծն, ըստ Մակրոնի, արդյունք է նաև նրա, որ ԱՄՆ-ը այդ ժամանակ որոշում կայացրեց սիրիական պատերազմի թատերաբեմից ռազմական ուժերը դուրս բերելու մասին:
Մակրոնը հույս է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի գրանցել նոր արդյունքներ: Այս առումով նա անհրաժեշտ է համարում մի շարք հստակ քայլերի իրականացումը, որոնց թվում է Լիբիայում իրավիճակի կարգավորումը, թուրքական զորքերի դուրս բերումն այնտեղից, Սիրիայից Լիբիա Թուրքիայի կողմից տեղափոխված հազարավոր ջիհադիստների հեռացումը, Սիրիայի հարցում Թուրքիայի մոտեցումների համապատասխանեցումը դաշնակից ուժերի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և արևելյան Միջերկրածովում լարվածության նվազեցումը:
1in.am