41 նախկին դիվանագետներ նամակ են հղել Բայդենին. «Անհապաղ վերադարձե՛ք ՀԳՀԾ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղած նամակում, մի խումբ նախկին դիվանագետներ ու զինվորականներ վերջինիս կոչ են արել գործի դնել իր բոլոր ջանքերն Իրանի հետ միջուկային գործաքին անհապաղ միանալու համար:
Բաց նամակում նշվել է, որ Իրանի դեմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականությունը աղետալի է եղել ԱՄՆ-ի անվտանգության համար:
Չնայած Բայդենը նախընտրական քարոզարշավում ՀԳՀԾ վերադառնալու ցանկություն էր հայտնել, սակայն առ այսօր նա չի հայտարարել միջուկային գործարքին վերադառնալու իր ծրագիրը:
Միացյալ Նահանգների վերադարձը միջազգային պայմանագրերին, ներառյալ ՀԳՀԾ-ին և Փարիզի կլիմայի համաձայնագրին, Ջո Բայդենի նախընտրական խոստումներից էին:
Բայդենի թիմի անդամներն անորոշ հայտարարություններ անելով ասել են, որ մտադիր են ՀԳՀԾ վերադարձը օգտագործել որպես հիմք՝ միջուկային գործարքը «ամրապնդելու և երկարացնելու» համար:
Վերջերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շեշտել է, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու ՀԳՀԾ վերադառնալու համար:
Չնայած միջուկային գործարքին Իրանի հավատարմությանը, Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից: