Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նոր կանոնադրությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար
https://parstoday.ir/hy/news/world-i133294-Ղարաբաղի_ինքնահռչակ_հանրապետության_նոր_կանոնադրությունը_օտարերկրյա_զբոսաշրջիկների_համար
Վերջերս տեղի ունեցած ղարաբաղյան պատերազմից հետո Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարությունը օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի համար նոր կանոնադրություն է մշակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2021 12:51 Asia/Tehran
  • Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նոր կանոնադրությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Վերջերս տեղի ունեցած ղարաբաղյան պատերազմից հետո Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ԱԳ նախարարությունը օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի համար նոր կանոնադրություն է մշակել:

Ըստ «Արմնյուզի» հաղորդման, այս հայտարարության մի բաժնում ասված է.«Օտարերկրյան զբոսաշրջիկները, որ ուզում են այցելել Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությու, նախ պերտք է արտոնություն ստանան  ԱԳ նախարարությունից»:

Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության հայտարարության համաձայն, այդ փուլից հետո զբոսաշրջիկները պետք է իրենց արտոնագիրը ներկայացնեն ռուս խաղաղապահներին և մուտք գործեն տարածք՝ պահպանելով առողջապահական ցուցումները:

Ավելի վաղ,  հերքելով ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում տարածված կեղծ լուրերը առ այն, որ Ղարաբաղ մուտք գործել ցանկցողները արտոնություն ստանալու համար պետք է դիմեն Բաքվին, Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է.«Այս խնդրի առնչությամբ Ադրբեջանի կառավարության հետ ոչ մի համաձայնությունը չկա»: