Փորձագետները նախազգուշացնում են. Բայդենը սահմանափակ հնարավորություններ ունի միանալու ՀԳՀԾ-ին
Ամերիկացի փորձագետները զգուշացնում են որ նախագահ Բայդենը սահմանափակ հնարավորություններ ունի միանալու ՀԳՀԾ-ին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում, զենքի վերահսկման ոլորտի բարձրաստիճան պաշտոնյա Թոմաս Քանթրիմանը, Ֆրանսիական լրատվական գորղակալությանը տված հարցազրույցում ասել է. «ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենը կարող է բարեխղճորեն միանգամից վերացնել որոշ պատժամիջոցներ»:
Բարաք Օբամայի նախագահության օրոք Բայդենի խորհրդական Ջոն Վոլֆստալն ասել է. «Շտապ գործնական քայլը կլինի լավագույն տարբերակը»:
Վաշինգտոնում զենքի վերահսկման միության տնօրեններից Քելսի Դավենպորտն ասել է. «Իրանը կարող է շատ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ ուրանի հարստացումը վերադարձնել նախկին մակարդակին»:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսի 8-ին, խախտելով Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորությունները, միակողմանիորեն հրաժարվեց ՀԳՀԾ-ից, և հայտարարեց միջուկային պատժամիջոցների վերադարձնելու մասին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio