Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i133534-Ռուսաստանն_ԱՄՆ_ից_պահանջել_է_վերադառնալ_ՀԳՀԾ_և_չեղարկել_հակաիրանական_պատժամիջոցները
ՌԴ փոխարտգործնախարարն ԱՄՆ-ից պահանջել է վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2021 13:53 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջել է վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները

ՌԴ փոխարտգործնախարարն ԱՄՆ-ից պահանջել է վերադառնալ ՀԳՀԾ և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

Երկուշաբթի օրը, Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Վաշինգտոնին կոչ ենք անում միջազգային հանրությանը հստակ պատգամ փոխանցել  ՀԳՀԾ վերադառնալու պատրաստակամության մասին»:

Ռյաբկովը նշել է, որ նախ կարևորվում է պատժամիջոցների չեղարկումը, որոնք հիմք էին հանդիսանում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության կիրառման համար:

2019 թ. մայիսի 8-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցին, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Իրանն աստիճանաբար կնվազեցնի ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որպեսզի հավասարակշռություն հաստատի  իր իրավունքների և հանձնառությունների միջև: