Ռուսաստանում ԻԼԻՊ- ին ֆինանսավորողների խումբ է բացահայտվել
(last modified Tue, 16 Feb 2021 14:05:39 GMT )
Փետրվար 16, 2021 17:35 Asia/Tehran
  • Ռուսաստանում ԻԼԻՊ- ին  ֆինանսավորողների խումբ է  բացահայտվել

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության կազմակերպության հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել է, որ այդ երկրում ձերբակալվել են ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորման ֆինանսավորող խմբի անդամները:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության հանրության հետ կապի վարչությունը  երեքշաբթի օրը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ Ռուսաստանի ֆինանսների վերահսկողության կազմակերպության հետ համագործակցությամբ, կանխվել է այդ ցանցի աշխատանքը Թաթարստանում և Ղրիմի թերակզցում: Հայտարարության մեջ  չի նշվել ձերբակալվածների թիվը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության ծառայության հանրության հետ կապի վարչությունը հայտարարել է, որ  խմբի թաքստոցից առգրավվել են հեռահաղորդակցական սարքավորումներ, մի քանի համակարգիչներ, ինչպես նաև տեղեկատվություն փոխանակելու միջոցներ:

Հաղորդագրության մեջ ասված է, որ 2015-ից 2019 թվականների ընթացքում խմբի անդամները ինտերնետի միջոցով ֆինանսական նպաստ են միջոցներ են հավաքել ԻԼԻՊ-ի համար: