Ֆրանսիայի և Վրաստանի նախագահները քննարկել են իրավիճակը Անդրկովկասում
https://parstoday.ir/hy/news/world-i13369-Ֆրանսիայի_և_Վրաստանի_նախագահները_քննարկել_են_իրավիճակը_Անդրկովկասում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ քննարկել է իրավիճակը Անդրկովկասում, երկկողմ հարաբերությունների հարցերը և միջազգային օրակարգը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2016 16:19 Asia/Tehran
  • Ֆրանսիայի և Վրաստանի նախագահները քննարկել են իրավիճակը Անդրկովկասում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ քննարկել է իրավիճակը Անդրկովկասում, երկկողմ հարաբերությունների հարցերը և միջազգային օրակարգը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին:

«Հանրապետության նախագահն այսօր ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, որը պատասխան պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում` Հանրապետության նախագահի 2014 թվականի մայիսի 13-ին Թբիլիսի կատարած այցից հետո: Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը»,- գրված է կոմյունիկեում:

Օլանդի վարչակազմում նշել են, որ երկխոսության հիմնական թեմաներից մեկը դարձել է Ֆրանսիայի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների հեռանկարը: Վերջին տաս տարում Վրաստանում Ֆրանսիայի արտահանման ծավալը աճել է երեք անգամ:

«Նրանք նաև քննարկել են միջազգային օրակարգը` մասնավորապես իրավիճակը Հարավային Կովկասում»,- հայտնել են Ելիսեյան պալատում: