Բլինքեն. Հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:
Նա հայտարարել է. «Վերջին տարիներին մենք Իրանի նկատմամբ վարել ենք առավելագույն ճնշման քաղաքականությունը, որը սակայն ոչ միայն անարդյունավետ է եղել, այլ ավելի է մեծացրել խնդիրները: Արդյունքում, Իրանն այսօր ավելի մեծ հնարավորություն ունի բավարար չափով վառելիք և միջուկային տրոհվող նյութ արտադրելու հնարավորություն»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ոչ պաշտոնական նիստին մասնակցելու ԵՄ հրավերին, Բլինքենն ասել է. «Նախատեսվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն Եվրոեռյակը, Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը: Մենք նույնպես մտադիր ենք մասնակցել հանդիպմանը»:
Պետքարտուղար Բլինքենը նշել է. «ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ կաշխատի՝ կանխելու Թեհրանի տարածաշրջանային ազդեցության ավելացումը և հրիթռային ծրագրի զարգացումը»:
Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է. «Ջո Բայդենը մեզանից պահանջել է համաձայնել Իրանի հետ բանակցելու ԵՄ առաջարկին»: