Բլինքեն. Հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել
https://parstoday.ir/hy/news/world-i133904-Բլինքեն._Հակաիրանական_առավելագույն_ճնշման_քաղաքականությունն_անարդյունավետ_է_եղել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 06:10 Asia/Tehran
  • Բլինքեն. Հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ կիրառված առավելագույն ճնշման քաղաքականությունն անարդյունավետ է եղել:

Նա հայտարարել է. «Վերջին տարիներին մենք Իրանի նկատմամբ վարել ենք առավելագույն ճնշման քաղաքականությունը, որը սակայն ոչ միայն անարդյունավետ է եղել, այլ ավելի է  մեծացրել խնդիրները: Արդյունքում, Իրանն այսօր ավելի մեծ հնարավորություն ունի բավարար չափով վառելիք և միջուկային տրոհվող նյութ արտադրելու հնարավորություն»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ոչ պաշտոնական նիստին մասնակցելու ԵՄ հրավերին, Բլինքենն ասել է. «Նախատեսվում է, որ հանդիպմանը ներկա կլինեն Եվրոեռյակը, Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը: Մենք նույնպես մտադիր ենք մասնակցել հանդիպմանը»:

Պետքարտուղար Բլինքենը նշել է. «ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ կաշխատի՝ կանխելու Թեհրանի տարածաշրջանային ազդեցության ավելացումը և հրիթռային ծրագրի զարգացումը»:

Իսկ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հայտարարել է. «Ջո Բայդենը մեզանից պահանջել է համաձայնել Իրանի հետ բանակցելու ԵՄ առաջարկին»: