ՄԱԿ-ը կոչ է արել գործադրել և ամրապնդել ՀԳՀԾ-ն
Ողջունելով ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի որոշման չեղարկումը, կազմակերպության գլխավոր քարտուղարի խոնակը հայտարարել է. «Բոլոր կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ միջուկային համաձայնությունը գործադրելու և ամրապնդելու ուղղությամբ»:
Ֆարհան Հաքը հայտարարել է. «Հուսով ենք, այն ինչ տեղի է ունենալու առաջիկա օրերին ու շաբաթներին, կնպաստի Իրանի միջուկային համաձայնագրի լիարժեք գործադրմանն ու ամրապնդմանը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հավելել է. «Եվս մեկ անգամ, բոլոր կողմերին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել՝ այս կարևոր դիվանագիտական նվաճումն ամրապնդելու ուղղությամբ»:
Իրանի դիվանագետների նկատմամբ կիրառված սահմանափակումների չեղարկման կապակցությամբ, Հաքն ասել է. «Շատ լավ է, որ դիվանագետները կարող են իրենց առաքելությունն իրականացնել ավելի հեշտ»:
Նա հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կշարունակի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»: