Ռուսաստանն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի
https://parstoday.ir/hy/news/world-i133910-Ռուսաստանն_ընդգծել_է_որ_Իրանի_միջուկային_ծրագիրը_խաղաղ_բնույթ_ունի
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանը, որպես ՀԳՀԾ-ին հավատարիմ երկիր, չի կարող կասկածվել միջուկային զենքի գաղտնի ծրագիր մշակելու մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2021 06:40 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի

ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանը, որպես ՀԳՀԾ-ին հավատարիմ երկիր, չի կարող կասկածվել միջուկային զենքի գաղտնի ծրագիր մշակելու մեջ»:

Անդրադառնալով խաղաղանպատակ միջուկային ծրագրին և ՀԳՀԾ-ին Իրանի լիարժեք հավատարմությանը, Սերգեյ Ռյաբկովն ասել է. «Իրանին չի կարելի մեղադրել միջուկային գաղտնի ծրագիր մշակելու մեջ»:

Ավելի  վաղ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ողջունել էր «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու ԱՄՆ-ի որոշման չեղարկումը:

Կրեմլի խոսնակն ափսոսանք հայտնելով Իրանի միջուկային համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ-ի նախկին վարչակազմի որոշման կապակցությամբ, հայտարարել է. «Ռուսաստանը շարունակում է աջակցել ՀԳՀԾ-ին և հույս ունի, որ այն կվերականգնվի»:

Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, կազմակերպությունում ԱՄՆ -ի ժամանակավոր ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը չեղարկել էր ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ կազմակերպությանն ուղղված Վաշինգտոնի որոշումը:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի կառավարությունն ընդունել է, որ նախկին վարչակազմի հակաիրանական քաղաքականությունը ձախողվել է: