Չինաստանը «մետաղական հարված» է պատրաստում ԱՄՆ-ի պաշտպանունակությանը
https://parstoday.ir/hy/news/world-i134130-Չինաստանը_մետաղական_հարված_է_պատրաստում_ԱՄՆ_ի_պաշտպանունակությանը
Փետրվարի 17-ին «Financial Times» շատ ազդեցիկ բրիտանական թերթն իր ընթերցողներին անսպասելիորեն հաղորդել է գրեթե սենսացիոն լուրեր: Տեղեկատվությունը վերաբերում է ԱՄՆ-Չինաստան բարդ և շփոթեցնող հարաբերություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2021 15:58 Asia/Tehran
  • Չինաստանը «մետաղական հարված» է պատրաստում ԱՄՆ-ի պաշտպանունակությանը

Փետրվարի 17-ին «Financial Times» շատ ազդեցիկ բրիտանական թերթն իր ընթերցողներին անսպասելիորեն հաղորդել է գրեթե սենսացիոն լուրեր: Տեղեկատվությունը վերաբերում է ԱՄՆ-Չինաստան բարդ և շփոթեցնող հարաբերություններին:

Հունվարին մենք արդեն գրել էինք, որ Պեկինը պատրաստվում է հետագայում կոշտ պատասխանել չինական Թայվան կղզու վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին: Եվ ահա այժմ հաղորդվում է, որ Չինաստանը կարող է հարված հասցնել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը՝ սահմանափակելով մետաղների արտահանումը, որոնք կարևոր դեր են խաղում կործանիչների արտադրության մեջ: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում կատարելով աղբյուրների, որոնք մասնակցում են կառավարության և չինական արդյունաբերության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններին:

Ըստ թերթի տվյալների՝ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է 17 հազվագյուտ մետաղների արտադրության և արտահանման վերահսկման միջոցառման նախագիծ: Գործակալության կայքը շեշտում է, որ հազվագյուտ (редкоземельный) մետաղները չեն վերականգնվում, ուստի հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս: «ԱՄՆ զենքի արտադրողները կարող են լինել առաջին ընկերությունների շարքում, որոնք ենթակա են արտահանման սահմանափակումների»,- արձանագրում է Պեկինում տեղակայված «Antaike» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Չանգ Ռուին:

livenews.am