Չինաստանը «մետաղական հարված» է պատրաստում ԱՄՆ-ի պաշտպանունակությանը
Փետրվարի 17-ին «Financial Times» շատ ազդեցիկ բրիտանական թերթն իր ընթերցողներին անսպասելիորեն հաղորդել է գրեթե սենսացիոն լուրեր: Տեղեկատվությունը վերաբերում է ԱՄՆ-Չինաստան բարդ և շփոթեցնող հարաբերություններին:
Հունվարին մենք արդեն գրել էինք, որ Պեկինը պատրաստվում է հետագայում կոշտ պատասխանել չինական Թայվան կղզու վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին: Եվ ահա այժմ հաղորդվում է, որ Չինաստանը կարող է հարված հասցնել ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությանը՝ սահմանափակելով մետաղների արտահանումը, որոնք կարևոր դեր են խաղում կործանիչների արտադրության մեջ: Այս մասին հայտնում է «Financial Times»-ը՝ հղում կատարելով աղբյուրների, որոնք մասնակցում են կառավարության և չինական արդյունաբերության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններին:
Ըստ թերթի տվյալների՝ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է 17 հազվագյուտ մետաղների արտադրության և արտահանման վերահսկման միջոցառման նախագիծ: Գործակալության կայքը շեշտում է, որ հազվագյուտ (редкоземельный) մետաղները չեն վերականգնվում, ուստի հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող ռեսուրս: «ԱՄՆ զենքի արտադրողները կարող են լինել առաջին ընկերությունների շարքում, որոնք ենթակա են արտահանման սահմանափակումների»,- արձանագրում է Պեկինում տեղակայված «Antaike» խորհրդատվական ընկերության վերլուծաբան Չանգ Ռուին:
livenews.am