Տեխասում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով ուժեղ պայթյուն է որոտացել
Փետրվար 24, 2021 12:58 Asia/Tehran
Երեքշաբթի առաջին ժամերին, ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնում բենզին տեղափոխող գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:
Մի քանի ժամ տևած հրդեհի պատճառով, Տեխասի իշխանությունները տարհանել են մերձակայքի բնակիչներին:
Մայլամ շրջանի ոստիկանության փոխանցմամբ՝ բախվել են բենզին տեղափոխող բեռնատար գնացքը և այլ քիմիական նյութեր տեղափոխող կցորդիչով բեռնատարը:
Հրդեհը շարունակվել է մինչև երեքշաբթի երեկո, և Դալասից ու Հյուսթոնից հրշեջ խմբեր են գործուղվել դեպքի վայր՝ այն մարելու համար: