Տեխասում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով ուժեղ պայթյուն է որոտացել
https://parstoday.ir/hy/news/world-i134286-Տեխասում_գնացքի_և_բեռնատարի_բախման_հետևանքով_ուժեղ_պայթյուն_է_որոտացել
Երեքշաբթի առաջին ժամերին, ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնում բենզին տեղափոխող գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2021 12:58 Asia/Tehran

Երեքշաբթի առաջին ժամերին, ԱՄՆ Տեխաս նահանգի կենտրոնում բենզին տեղափոխող գնացքի և բեռնատարի բախման հետևանքով, ուժեղ պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել:

Մի քանի ժամ տևած հրդեհի պատճառով, Տեխասի իշխանությունները տարհանել են մերձակայքի բնակիչներին:

Մայլամ շրջանի ոստիկանության փոխանցմամբ՝ բախվել են բենզին տեղափոխող բեռնատար գնացքը և այլ քիմիական նյութեր տեղափոխող կցորդիչով բեռնատարը:

Հրդեհը շարունակվել է մինչև երեքշաբթի երեկո, և Դալասից ու Հյուսթոնից հրշեջ խմբեր են գործուղվել դեպքի վայր՝ այն մարելու համար: