ԱՄՆ-ի Տեխաս նահանգում պարենային օգնություն ստացողների թիվն աճել է
Փետրվար 24, 2021 13:01 Asia/Tehran
Reuters-ի հաղորդման համաձայն, առատ ձյան տեղումների, սառնամանիքի ու էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, Տեխաս նահանգի բնակիչների մոտ առաջացել է սննդի և խմելու ջրի պակաս:
Հյուսթոնում, Դալլասում և մի շարք այլ խոշոր քաղաքներում, բացվել են հատուկ կենտրոններ՝ անվճար ջուր և սնունդ բաժանելու համար: Այդ կետերի մոտ գոյացել են երկար հերթեր: