Գրոսսին ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենն ընդգծելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունն ասել է. «Եթե Իրանը և այլ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, այս ծրագրի շուրջ համաձայնության չգան, միջազգային հանրությունը կկանգնի Իրանի միջուկային առաջընթացի հետ կապված բոլորովին նոր իրավիճակի առջև»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Ռաֆայել Գրոսսին ճապոնական NHK լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է.«հետևում էի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն Իրանի միջուկային համալիրներ սահմանափակելու հարցին և այդ և այդ հարցն ինձ ստիպեց բանակցությունների համար մեկնել Թեհրան»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Լրացուցիչ արձանագրության կասեցումը մեծ վնաս է հասցնում միջազգային հանրությանը, հավելելով. «Գործակալությունը ստեղծել է համակարգ, որն առաջիկա երեք ամիսների ըթնացքում, կշարունակի Իրանի միջուկային համալիրներում տեսախցիկների և այլ հսկիչ սարքավորումների միջոցով տեղեկատվության հավաքագրումը»:
Գրոսսին հավելել է. «Եթե Իրանը և մյուս կողմերը քաղաքական համաձայնության գան, ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա հասանելիություն ունենալ հավաքված տեղեկատվությանը»: