Պետական դումա. Հայաստանում իրավիճակի սրումը չի հանգեցնի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի վերանայման
https://parstoday.ir/hy/news/world-i134442-Պետական_դումա._Հայաստանում_իրավիճակի_սրումը_չի_հանգեցնի_Ղարաբաղի_վերաբերյալ_պայմանագրերի_վերանայման
Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը չի կարծում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրման արդյունքում կարող են վերանայվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2021 16:19 Asia/Tehran
  • Պետական դումա. Հայաստանում իրավիճակի սրումը չի հանգեցնի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի վերանայման

Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը չի կարծում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրման արդյունքում կարող են վերանայվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Հայաստանում ոչ մի անկայունություն, կամ, օրինակ, որևէ ղեկավարության փոփոխություն, չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման», - հինգշաբթի օրը «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը, հաղորդում է Armenia.Az- ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ցանկացած անկայունություն, որտեղ էլ որ դա լինի, անկասկած, չի ծառայում մեր երկկողմ հարաբերությունների նպատակներին»:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio