Լը Դրիանն ու Գրոսսին քննարկել են Իրանի միջուկային համաձայնությունը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի գործողությունները:
Երկու պաշտոնյաները քննարկել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի ու այդ երկրի գործընկերների դիվանագիտական գործողությունները և համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորություններին Թեհրանի ու Վաշինգտոնի վերադարձի հարցը:
Հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ ու մասնագիտական գործունեությունը և իր լիակատար աջակցությունն է հայտնել Գրոսսիի ջանքերին՝ գործակալության կողմից Իրանի միջուկային պարտավորուևթյունները ստուգումը շարունակելու կապակցությամբ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրության, որում ասվում է, որ իր գերմանացի ու բրիտանացի գործընկերների հետ համատեղ հայտարարության հրապարակումից հետո, այդ երկրի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրումը դադարեցնելու կապակցությամբ: