Լը Դրիանն ու Գրոսսին քննարկել են Իրանի միջուկային համաձայնությունը
https://parstoday.ir/hy/news/world-i134456-Լը_Դրիանն_ու_Գրոսսին_քննարկել_են_Իրանի_միջուկային_համաձայնությունը
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2021 05:45 Asia/Tehran
  • Լը Դրիանն ու Գրոսսին քննարկել են Իրանի միջուկային համաձայնությունը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի գործողությունները:

Երկու պաշտոնյաները քննարկել են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Ֆրանսիայի ու այդ երկրի գործընկերների դիվանագիտական գործողությունները և համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորություններին Թեհրանի ու Վաշինգտոնի վերադարձի հարցը:

Հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ ու մասնագիտական գործունեությունը և իր լիակատար աջակցությունն է հայտնել Գրոսսիի ջանքերին՝  գործակալության կողմից Իրանի միջուկային պարտավորուևթյունները ստուգումը շարունակելու կապակցությամբ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն  տարածել է հաղորդագրության, որում ասվում է, որ իր գերմանացի ու բրիտանացի  գործընկերների հետ համատեղ հայտարարության հրապարակումից հետո, այդ երկրի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել Իրանի կողմից  Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրումը դադարեցնելու կապակցությամբ: