Բաքուն Երևանին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի զինադադարի համաձայնությունը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i134612-Բաքուն_Երևանին_մեղադրել_է_ղարաբաղյան_պատերազմի_զինադադարի_համաձայնությունը_խախտելու_մեջ
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2021 05:52 Asia/Tehran
  • Բաքուն Երևանին մեղադրել է ղարաբաղյան պատերազմի զինադադարի համաձայնությունը խախտելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնությունը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ադրբեջանի հողում հայկական ուժերի անօրինական տեղակայումը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի խախտում է:

Նախարարությունն այդ կապակցությամբ Հայաստանին կոչ է արել դադարեցնել իր ուժերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում  (Լեռնային Ղարաբաղի տարածքում), իսկ միջազգային հանրությանը հորդորել է միջամտել՝ Երևանի սադրիչ գործողություններին վերջ տալու համար: