Պեսկովն արձագանքել է «Իսկանդեր»-ի առնչությամբ Փաշինյանին սխալ զեկուցելու վերաբերյալ հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/world-i134780-Պեսկովն_արձագանքել_է_Իսկանդեր_ի_առնչությամբ_Փաշինյանին_սխալ_զեկուցելու_վերաբերյալ_հայտարարությանը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարության առնչությամբ, որ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 01, 2021 18:21 Asia/Tehran
  • Պեսկովն արձագանքել է «Իսկանդեր»-ի առնչությամբ Փաշինյանին սխալ զեկուցելու  վերաբերյալ հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարության առնչությամբ, որ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում:

«Շատ կարևոր է, որ ճշմարտությունն այս հարցում վերականգնվել է»,- նշել է Պեսկովը:

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը: Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio