Ռուս պատգամավոր. Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ
Ռուսաստանը պաշտոնապես եկել է Լեռնային Ղարաբաղ 5 տարի ժամկետով, սակայն իրականում կարծում եմ, որ ընդմիշտ է եկել:
Այս մասին մարտի 3-ին տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` հիշեցնելով, որ այժմ այնտեղ 2 հազար ռուս խաղաղապահ կա:
«Կարծում եմ, որ գուցե որոշ ժամանակ անց, եթե իրավիճակը զարգանա այնպես, ինչպես այն զարգանում էր մինչ այժմ, խոսքը պետք է գնա Սյունիքում ռուսական զորախմբի ուժեղացման մասին: Ինձ թվում է, որ իրավիճակը դա է պահանջում, որպեսզի մարդիկ չփախնեն Հայաստանից: Կարծում ենք, որ կարեւոր է, որպեսզի հայերը մնան իրենց պատմական հողում»,- ասաց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ այսօր Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում ներկա գտնվել Հայաստանում 5 հազար զինվորով եւ սպաներով Գյումրիում:
«Ինչ վերաբերում է համատեղ զինված ուժերի ստեղծման հարցին` դա կապված է հենց ՀԱՊԿ-ի զարգացման հետ, որն իր սեփական խնդիրներն ունի»,- հավելեց Զատուլինը:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio