Զախարովա. Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i135006-Զախարովա._Ռուսաստանը_չի_միջամտում_Հայաստանի_ներքին_գործերին
Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2021 12:32 Asia/Tehran
  • Զախարովա. Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր դիրքորոշումը չափված է, հստակ եւ միանշանակ, որին մենք դավանում ենք եւ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, եւ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չմիջամտելը։ Դա (այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում — խմբ.) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթացն այդ պետությունում, այլ գնահատականներ լինել չի կարող», — ասել Է Զախարովան «Խոսում է Մոսկվան» ռադիոյի եթերում՝ պատասխանելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։

Խոսելով այն մասին, թե արդյոք Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան ընդգծել է, որ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները՝ «ինքնիշխան պետության ներքին գործն է»:

orakarg.com