Մեքսիկայի նավթագազային գործարանում պայթյունի հետեւանքով 27 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i13603-Մեքսիկայի_նավթագազային_գործարանում_պայթյունի_հետեւանքով_27_մարդ_է_զոհվել
Մեքսիկական Կոացակոալկոսե քաղաքի Pemex նավթագազային գործարանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է: Հիվանդանոցում մահացել են եւս երեք տուժածներ, այսպիսով զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 27:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 23, 2016 08:58 Asia/Tehran
  • Մեքսիկայի նավթագազային գործարանում պայթյունի հետեւանքով 27 մարդ է զոհվել

Մեքսիկական Կոացակոալկոսե քաղաքի Pemex նավթագազային գործարանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվն ավելացել է: Հիվանդանոցում մահացել են եւս երեք տուժածներ, այսպիսով զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 27:

Իշխանությունների տվյալներով անհետ կորած են մնում 19 աշխատակիցներ: 13 վիրավորները ծանր վիճակում են գտնվում, դրա համար էլ զոհերի թիվը մոտ ժամանակներս կարող է աճել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Մեքսիկայում Pemex նավթագազային գործարանում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, միջադեպի պատճառը գազի արտահոսքն էր: