Ադրբեջանում ականի պայթյունի հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել
Մարտ 17, 2021 13:00 Asia/Tehran
Ադրբեջանի Աղդամի շրջանում ականի պայթյունի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է.«Ականի պայթյունի հետևանքով մի ընտանիքի երկու անդամները զոհվել են, երեքը՝ վիրավորվել: Ընտանիքի կրտսեր անդամը ողջ է մնացել»:
Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից մնացած ականների պայթյունի հետևանքով, մինչ այժմ զոհվել կամ վիրավորվել են մոտ 100 զինվորականներ ու խաղաղ քաղաքացիներ:
Նշելով, որ ամեն օր այդ տարածքի մոտ երկու հազար հեկտարը ականազերծվում է, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը քննադատել է Հայաստանի բանակին՝ ականապատված տարածքների քարտեզը հանձնելու հարցում չհամագործակցելու համար:
Պիտակ