ԱՄՆ. Մենք կշարունակենք նավթային պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i136134-ԱՄՆ._Մենք_կշարունակենք_նավթային_պատժամիջոցներ_կիրառել_Իրանի_դեմ
Ըստ ամերիկացի պաշտոնյայի, Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել է, որ շարունակելու է Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ժամանակ սահմանված նավթային պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2021 13:00 Asia/Tehran
  • ԱՄՆ. Մենք կշարունակենք նավթային պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Ըստ ամերիկացի պաշտոնյայի, Վաշինգտոնը Պեկինին տեղեկացրել է, որ շարունակելու է Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ժամանակ սահմանված նավթային պատժամիջոցները:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Իրանի նավթի ոլորտի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ծրագրիր չկա»: 

Նա ասել է, որ Վաշինգտոնի կարծիքով, պատժամիջոցների վրա կենտրոնանալու փոխարեն, Իրանը պետք է փոփոխի իր միջուկային գործունեությունը: 

2019-ին Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց չինական պետական ​​ընկերության և մի քանի չինական նավթատար տանկերների դեմ՝  Իրանից նավթ գնելու և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները շրջանցելու պատճառով:

Ամերիկացի այս պաշտոնյայի դիտողություններն արվել են այն պայմաններում երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի օրը ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնը ստանձնելուց  հետո առաջին անգամ Ալյասկայում հանդիպելու են իրենց չինացի գործընկերների հետ: