Չինաստանի արտգործնախարարը կժամանի Թեհրան
Մարտ 22, 2021 14:27 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է Չինաստանի արտգործնախարարի Թեհրան կատարելիք այցի մասին:
Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրավերով, ուրբաթ օրը, Թեհրան կայցելի Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին:
Խաթիբզադեն նշել է, որ Չինաստանի արտգործնախարարը Թեհրանում Զարիֆի հետ հանդիպումից բացի, հանդիպելու է նաև նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ երկու կողմերի բանակցությունների օրակարգում լինելու են Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման եղանակները և միջազգային ու տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակումը:
Պիտակ