Թրամփը Բայդենին խորհուրդ է տվել ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i136452-Թրամփը_Բայդենին_խորհուրդ_է_տվել_ավարտել_Մեքսիկայի_հետ_սահմանին_պատի_կառուցումը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ներկայիս վարչակազմին կոչ է արել ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ ապօրինի միգրանտների ներհոսքի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2021 14:47 Asia/Tehran
  • Թրամփը Բայդենին խորհուրդ է տվել ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան ներկայիս վարչակազմին կոչ է արել ավարտել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ ապօրինի միգրանտների ներհոսքի պատճառով առաջացած ճգնաժամի պատճառով:

Թրամփի հայտարարությունը հրապարակել է նրա նախկին ներկայացուցիչ Շոն Սփայսերը Twitter-ում:

«Մենք պատմության մեջ ամենաապահով սահմանը հպարտությամբ հանձնել ենք Բայդենի վարչակազմին: Նրանց մնում էր միայն թույլ տալ, որ այս անխափան համակարգն աշխատի ինքնավար ռեժիմով: Փոխարենը, մի քանի շաբաթվա ընթացքում, Բայդենի վարչակազմն ազգային հաղթարշավը վերածեց ազգային աղետի», – նշել է Թրամփը:

Ըստ նրա՝ նոր վարչակազմի գործողությունները հանգեցրել են մարդկանց մահվան, ինչպես նաև երկրի հարավային սահմանով թմրանյութեր ներմուծելուն:

Թրամփը գնահատմամբ՝ պատի շինարարությունն ավարտին հասցնելը կտևի ընդամենը մի քանի շաբաթ: